«ԻնՍպորտ»՝ առողջ ապրելակերպի հասանելի վայր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

Նոյեմբերի 7-ին մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի 8/3 հասցեում առողջ կենսակերպին հետևողների համար իր դռները բացեց «Նյութեքն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառուցած «ԻնՍպորտ» մարզաառողջարանային համալիրը. ավելի քան 1,7 միլիարդի ներդրում, 50 նոր աշխատատեղ, ժամանակակից տեխնիկական հագեցվածություն, արդիական մարզագույքով կահավորում։ «Երբ սպորտն ապրելակերպ է» կարգախոսով համալիրը խթանում է առողջ ապրելակերպը։

Մարզահամալիրում գործում է ժամանակակից մարզասարքերով կահավորված ֆիթնեսի սրահ, յոգայի և սպորտային մարմնամարզության, խմբակային մարզումների սրահներ, գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով հագեցած լողավազան:

Համալիրը չորսհարկանի է, ունի մի քանի մարզադահլիճ:

Նորաբաց համալիրն առաջարկում է առողջ ապրելակերպի ամբողջական ծառայություններ, մարզումների նորարարական ծարգրեր, օգտակար սնունդ։ Բարձր որակավորում ունեցող մարզիչների պրոֆեսիոնալ թիմն անհրաժեշտ խորհրդատվությամբ և անհատական մոտեցմամբ կօգնի ընտրել մարզումների արդյունավետ ծրագիրը։

Երգիչ Էրիկը համոզված է՝ այսպիսի կառույցներ բացելու անհրաժեշտությունն ու պահանջարկը շատ մեծ է, քանի որ առողջ ապրելակերպը յուրաքանչյուրի կյանքում պետք է լինի առաջնային։

Համալիրը 150 հաճախորդի մեկ ժամում սպասարկելու հնարավորություն ունի։ Առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 23-ը կարող եք ձեր ակտիվ հանգիստն ու ժամանցը կազմակերպել «ԻնՍպորտ»-ում։ Այն կգոհացնի անգամ ամենախստապահանջ այցելուներին, բարձրակարգ սպասարկում՝ հասանելի գներով։

«ԻնՍպորտ»՝ նրանց համար, ովքեր մշտապես ձգտում են առողջության ու կատարյալ տեսք ուենենալուն։