Տո տղա՜, իշխող թիմը ո՞րս ա կամ դու ի՞նչ կապ ունես իշխելու հետ. Պետրոսյանը՝ իմքայլականին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

գև

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․

«Հետևում եմ ԱԺ նիստին ու ...

Ու կարեկցում եմ մեր ժողովրդին...

Սուտը մեր իշխանության համար դարձել է օդի նման բան: Մի րոպե առանց ստի չեն դիմանում: Մի 20 հոգի պարտադիր գրանցվում են, որ հակադարձեն ընդդիմադիր կարծիքին, ու ասածներն էլ մենակ մի բան ա, թե ընդդիմությունը պոպուլիզմով ա զբաղվում:

Ժողովուրդ, հասկանում ե՞ք, բռնապետությունն այլ կերպ չի լինում...

Սաղ ժողովրդին մատնել են սովի ու անգործության, հլը ընդդիմությունն ա մեղավո՞ր...

Մեկն էլ (Արթուր Մանուկյան, ով «ուժեղ» մեջք ունի) իր՝ թղթից ընթերցվող բառակույտում օգտագործեց «իշխող թիմ» արտահայտությունը:

Դուք հասկանում ե՞ք՝ ուր ա հասել ոմանց ինքնավստահությունը: Տո տղա՜, իշխող թիմը ո՞րս ա կամ դու ընդհանրապես ի՞նչ կապ ունես իշխելու հետ, կյանքում մեկին իշխած կա՞ս...։

Ընդդիմության նկատմամբ նման թշնամանք երբևէ չի եղել:

Ավելին չեմ ասում, աղն ա կերել մատաղը...»: