Եվրոպայի խորհրդում Երևանի 2800-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի շրջանակներում նոյեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց ընդունելություն՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Եվրոպայի խորհրդի նախասրահում ներկայացված էր Երևանի մասին պատմող ցուցադրություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ համայնքների միությունից, հանդիսավոր արարողության ընթացքում իր ելույթում ԵԽ կոնգրեսի նորընտիր նախագահ Անդրես Կնապես հայտարարեց՝ իր համար մեծ պատիվ է նման արարողությանը մասնակցելը ու նշեց. «Կոնգրեսն ու Հայաստանը երկարատև համագործակցության պատմություն ունեն և լավ հարաբերություններ ու փոխվստահության մթնոլորտ է ձևավորված: Հայստանի թավշյա հեղափխությունը մենք հետևեցինք մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ: Հեղափոխությունը վկայումէ այն մասին, որ Հայաստանըխաղաղ ճանապարհով գնում է ժողովրդավարական փոփոխությունների»:շ

Անդրես Կնապեն շնորհակալություն հայտնեց գեղեցիկ Երևանի մասին ցուցադրությունն իրենց ներկայացնելու համար ու նշեց՝ ցուցադրությունը վկայում է այն մասին, որ 2800-ամյա երևանը նաև դինամիկ ու զարգացող քաղաք է:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով Կոնգրեսին ընդունելության համար, իր ելույթում նշեց. «Երևանը ներկայացնում է հայ ժողովրդի միասնականությունը: Մենք՝ հայերս, պաշտում ենք մեր մայրաքաղաքը և նրա բացառիկ մթնոլորտը: Մենք սիրում ենք նաև մեր հյուրերին, ուստի բոլոին սիրով կհյուրընկալենք Երևանում»:

Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում նշեց՝ Կոնգրեսը ոչ միայն եվրոպայի 200 հազար տեղական իշխանությունների միասնական ձայնն է, այլև մշակութային երկխոսության յուրահատուկ հարթակ: Անդրադառնալով Երևանի պատմությանը՝ Էմին Երիցյանը նշեց. «Այս տարի տոնելով մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը՝ մենք օգտագործեցինք նաև լավ առիթը Կոնգրեսի նստաշրջանի շրջանակներում ձեզ ներկայացնելու մեր մայրաքաղաքի պատմության մի հատվածը։ Հուսով եմ՝ ցուցադրությամբ ձեզ հաղորդակից կդարձնենք այն ջերմությանն ու սիրոն, որ իր շուրջ ստեղծում են Երևանն ու Հայաստանը»։

Տեսանյութեր

Live

Լրահոս