Անձնագրային և վիզաների վարչությունն ու անձնագրային ծառայությունները կաշխատեն ժամը 9-11-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

հասարակական

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 9-ից 11-ը, բացառությամբ` շաբաթ և կիրակի օրերի։ Անձնագրային ծառայությունների կողմից կիրականացվեն միայն տպագրված և դեռևս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ։

«Հորդորում ենք` անձնագրային ծառայություններ դիմել միայն նշված հարցերով․ այլ գործառույթներ չեն իրականացվելու»,- ասված է հաղորդագրության մեջ։