Կառավարությունում առայժմ չեն քննարկում միջազգային օգնության դիմելու հարցը. Մանե Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News 

կորոնավիրուս

Հայաստանի կառավարությունն առայժմ չի քննարկում միջազգային որևէ օգնության դիմելու հարցը՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքերի հաղթահարման համար։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

Նա նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ու պարետատունը մշտական կապ է պահպանում տարբեր երկրների առողջապահության համակարգի ներկայացուցիչների, ինչպես նաև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։