ԱՄՆ-ն հունիսի 16-ից արգելք է սահմանել ԱՄՆ-Չինաստան ուղևորափոխադրումների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

 

չինական
CNN-ը հայտնում է, որ ԱՄՆ վարչակազմը չինական ավիաընկերությունների համար արգելք է սահմանում հունիսի 16-ից ԱՄՆ-Չինաստան ուղևորափոխադրումների մասով: 

Ըստ աղբյուրի՝ այս քայլը կանդրադառնա յոթ ավիաընկերությունների վրա, որոնց թվում են «Air China»-ն, «China Eastern Airlines»-ը, «China Southern Airlines»-ը և «Hainan Airlines»-ը:

Աղբյուրը նաև նշում է, որ Վաշինգտոնը կվերանայի իր որոշումն այն դեպքում, եթե Չինաստանի իշխանությունը ճշտի իր գործողությունն իրավիճակի բարելավման համար:

Ըստ ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարություն՝ արգելքը մտցվում է այն պատճառով, որ Չինաստանի իշխանությունն ամերիկյան ավիափոխադրողներին թույլ չի տվել ամբողջությամբ օգտվել դեպի Չինաստան և Չինաստանից ԱՄՆ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունքից, մինչդեռ չինական ընկերությունները շարունակում են ավիափոխադրումները: