Ինքնասպանության փորձ` Արարատի մարզում. կարծել է, որ քննիչը ձերբակալելու է, և «Բ 58» է խմել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

ինքնասպանությանփորձ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 3-ին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 13։30-ի սահմանում Արտաշատի շտապօգնության կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության դիմացից մի քաղաքացու է տեղափոխել հիվանդանոց։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզել է, որ այդ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ՝ 39-ամյա Հովհաննես Ա-ն է։ Վերջինս Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 15/1 հասցեի՝ Արարատի մարզային քննչական վարչության շենքի դիմաց, ինքնասպանություն գործելու նպատակով գյուղատնտեսական թունաքիմիկատ է խմել։ Նրան կանչել էին քննչական վարչություն, և կարծելով, թե իրեն քննիչը ձերբակալելու է, «Բ 58» է խմել։

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հովհաննես Ա-ն մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 34-238 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։