ՈւՂԻՂ. Մասնագետները՝ Covid-19-ի վերաբերյալ տարածված ստերի ու միֆերի մասին 

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

1

Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ուղիղ եթերում ընթացող քննարկում, որը վերաբերում է կորոնավիրուսին:

Նախկին նախարարը տեսահրապարակմանը կից գրառում է արել. «Կազմակերպել ենք մասնագիտական քննարկում, ունենք գեթ մեկ ու շատ կարևոր ՆՊԱՏԱԿ՝ մեր հասարակությանը տալ ճիշտ ու գիտական հաստատված տեղեկատվություն, կոտրել տարածված ստերը, միֆերը Covid-19-ի մասին։

Խնդրում եմ՝ լսե՛ք մասնագետներին, հետևե՛ք նրանց խորհուրդներին ու կօգնեք մեր կոլեգաներին՝ բժիշկներին, հաղթել այս չարիքին՝ Covid-19-ին։

Հավատացե՛ք, եթե չաշխատեք, չօգենք մեզ, կունենանք վտանգավոր ու ծանր հետևանքներ և կվտանգենք յուրաքանչյուրիս առողջությունը»։

Ուղիղ եթերին կարող եք հետևել ստորև: