Վերջին 1 օրում արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 870 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

870

Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության կողմից իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 870 դեպք: Այդ մասին գրված է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։

«Հունիսի 3-ի դրությամբ տեսչական մարմինների կողմից իրականացվել է 21607 ստուգում: Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով կայացվել է 1532 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում»,- ասված է գրառման մեջ: