ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն, ավտոարշավորդ Միխայել Շումախերի կրտսեր եղբայրը՝ Ռալֆ Շումախերը, հայտնել է, որ մարզիկի ընտանիքը որոշել է չբացահայտել Շումախերի առողջական վիճակի մանրամասները: Այս մասին հաղորդում է РиаНововсти-ն:
Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերին՝Ֆրանսիայում՝ դահուկսպորտի ժամանակ ընկնելիս Շումախերը լուրջ վնասվածքներ էր ստացել: Մարզիկը ստացել էր գանգուղեղային վնասվածք, վնասվել էին ուղեղի երկու կիսագնդերը:
«Մենք ընտանիքով որոշեցինք ոչինչ չասել այդ հարցի վերաբերյալ»,- Ռալֆ Շումախերի խոսքը մեջբերում է GrandPX-ը:
Նշենք, որ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 2019-ի սեպտեմբերին Շումախերը գաղտնի կերպով տեղափոխվել էր Փարիզի կլինիկա, որտեղ էլ ստանում էր իր բուժումը: