Ասկերանում ՌԴ-ից ժամանած և մեկուսացած քաղաքացիներից թեստավորման համար նմուշառում է արվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

նկար

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած և մեկուսացված քաղաքացիներից: 

Տեղում իրականացվել է նաև ախտահանման աշխատանքներ, որոնք պարբերական բնույթ են կրում: