Հունիսի 5-9-ը Երևանից և դեպի Երևան կիրականացվեն մի շարք չվերթներ. Քաղավիացիայի կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

չվերթներ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ հունիսի 5-ին կիրականացվի Նոր Սուլթան-Երևան-Նոր Սուլթան չվերթը «SCAT» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 04:30, Երևանից մեկնում ժամը 06:00):

Ս.թ. հունիսի 6-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը «Belavia» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս․ թ․ հունիսի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը «Red Wings» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):

Ս.թ. հունիսի 7-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը «Belavia» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս.թ. հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը «SKYUP» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:00, Երևանից մեկնում ժամը 19:55):

Ս.թ. հունիսի 8-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը «Belavia» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

«Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- ասված է հաղորդագրության մեջ։