Երևանում թալանել են «Արդշինբանկի» բաժնի պետի ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Նոյեմբերի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ժամը 08:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 44-ամյա Կատարինա Ստեփանյանից, ով հայտնել է, որ նոյեմբերի 5-ի ժամը 20:00-ից մինչև նոյեմբերի 6-ի ժամը 08:30-ի սահմաններն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք իրենց շենքի՝ Տպագրիչների փողոցի 13 շենքի բակում կոտրել են իր ավտոմեքենայի ապակին և ավտոմեքենայի միջից գողացել պայուսակը, որի մեջ եղել է իր անձնագիրը, կարևոր փաստաթղթեր, գումար: Գողը կամ գողերը ավտոմեքենայից տարել են նաև մագնիտոֆոնն ու կոշիկները:

Կ. Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես բաժնի պետ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: