Վրաստանի քաղաքացիները խնդրում են կառավարությանն օգնել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News 

տարածաշրջան

Վրաստանի քաղաքացիները սոցցանցերում ստորագրահավաք են սկսել՝ խնդրելով կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:

gopetition.com կայքում նշվում է, որ Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի, կորոնավիրուսային իրավիճակը շատ լուրջ է»:

Նշված կայքում Սանդրո Չումաշվիլի օգտատերը ստորագրահավաք է սկսել և գրությամբ դիմելով Վրաստանի կառավարությանը, խնդրելով օգնել Հայաստանին:

«Խնդրում ենք Վրաստանի կառավարությանը մտածել հարևան երկրին օգնելու մասին: Ցանկանում ենք Հայաստանին օգնություն առաջարկել այնտեղ վարակված անձանց Վրաստանում բուժելու տեսքով: Դա ճիշտ քայլ կլինի հարևան երկրին օգնելու և տարածաշրջանում համաճարակային իրավիճակը շտկելու առումով»,-ասված է գրության մեջ:  

Տեսանյութեր