«Ռեդիսոն Բլու» հյուրանոցի մոտ հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News 

հասարակական

Հունիսի 4-ին, ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի դիմաց, տղամարդու դի կա, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 65-70 տարեկան անձը չպարզված տղամարդու դի։