«Իրանին պատին սեղմելը և մեկուսացնելը խելամիտ չէ». Չավուշօղլուն՝ ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Թուրքիան չի  ողջունում Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, ով պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում. գրում է ermenihaber.am-ը:

«Իրանին պատին սեղմելը և մեկուսացնելը խելամիտ չէ, ընդհակառակը՝ վտանգավոր է։ Իսկ Իրանի ժողովրդին պատժելը՝ արդար չէ։ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները ազդում են ոչ միայն Իրանի հարևան երկրների, այլև այլ երկրների վրա ևս»,-ասել է Չավուշօղլուն, ավելացնելով, որ այս պատժամիջոցներով ԱՄՆ-ն Իրանի հետ ունեցած խնդիրները չի լուծի։

Թուրքիայի արտգործնախարարը Վաշինգտոնին կոչ է արել գնալ երկխոսության։

Հիշեցնենք, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին մասը վերսկսվել է դեռևս 2018թ.-ի օգոստոսի 7-ին: Պատժամիջոցները վերաբերում են, մասնավորապես, Իրանից ավտոմեքենաների, գորգերի, սննդամթերքի արտահանմանը և այդ երկիր գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածխի ներմուծմանը, Թեհրանին կարգելվի նաև որոշ օդանավեր ձեռք բերել, և այլն:

Մնացած պատժամիջոցները, որոնք վերաբերում են Իրանի նավթային ոլորտին, ուժի մեջ են մտել 2018թ.-ի նոյեմբերի 5-ին: