Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ Երևանի տարբեր վայրերում կհնչեն նրա անմահ գործերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

խաչատրյան

Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ հունիսի 6-ից Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիներին սպասում են անակնկալներ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, համագործակցելով այս ոլորտում փորձառություն ունեցող «ԱՐԼՈՒՊԱ» կազմակերպության հետ, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ իրականացրել է տարբեր ծրագրեր՝ թանգարանում և թանգարանից դուրս: Այս անգամ տուն-թանգարանը և «ԱՐԼՈՒՊԱ» ընկերությունը Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին կներկայացնեն կոմպոզիտորի տասը ստեղծագործություն ունկնդրելու հնարավորություն: Բջջայինում ներբեռնելով «ԱՐԼՈՒՊԱ» ընկերության անվճար հավելվածը և գտնվելով հավելվածի քարտեզում նշված վայրում (օրինակ՝ Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ա. Խաչատրյանի հուշարձան, Ա. Խաչատրյան փողոց և այլն)` կարող եք վայելել կոմպոզիտորի անմահ ստեղծագործությունները: Յուրաքանչյուր նշված կետում կհնչի մեկ ստեղծագործություն: Հավելվածը հնարավորություն է ընձեռում նաև նկարել տեսանյութ և այն տեղադրել սոցիալական ցանցերում»,- ասված է հաղորդագրությունում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս