24 ժամով կասեցվել է Երևանի Խորենացի պողոտայի վրա գտնվող ոսկու շուկայի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

․

Մարդկային կուտակումներ, գծանշումների բացակայություն, իրար չափազանց մոտիկ տեղակայված աշխատասեղաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու եւ այլ խնդիրներ․ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած այս ու այլ խախտումների հիմքով՝ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է Երեւանի Խորենացի պողոտայի վրա գտնվող ոսկու հայտնի շուկայի ՝ «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ի գործունեությունը։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ նախորդիվ կասեցվել էր շուկայի առանձին տաղավարների գործունությունը, այս անգամ՝ շուկան ամբողջությամբ։

Տեսանյութեր

Live

Լրահոս