Անհնազանդությունը սկսվել է սոցիալական վիճակից, դժգոհությունից, 140 հազ․ մարդ գործազուրկ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News 

Համաճարակային իրավիճակը իրապես լուրջ է։ Առողջապահական խորը ճգնաժամի մեջ ենք, որն ուղեկցվում է սոցիալ-տնտեսական խնդիրներով, բայց այս պահին փոփոխություններ կան։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Արտակարգ դրության հաստատումից 80 օր հետո միայն իշխանությունը սկսում է կոնկրետ քայլեր անել։ Այդքան օր էր անհրաժեշտ, որ տարրական բաները կարողանանք շտկել։ Բազմաթիվ բացթողումներ են եղել, և հիմա դրանք պետք է վերանայվեն։ Սա պիկն է։ Մասնագետներն ասում են, որ մի քանի օրից պետք է սկսվի նվազումը։ Մենք պետք է մեր վարքագիծը համապատասխանեցնենք ճգնաժամի պայմաններին, որ այդ պիկի կորը սկսի նվազել, և վերադառնանք բնականոն կյանքի։ Մենք հիմա չպետք է քննարկենք որևէ այլ բան, քան՝ էլ ի՞նչ անենք, որ շատ մարդու կյանք փրկենք»,- ասել է նա։

Մարուքյանի խոսքով՝ իշխանության և քաղաքացիների միջև վստահության պայմանագիրն ինչ-որ պահի խաթարվել է՝ համապատասխան  պաշտոնյանների հայտարարությունների պատճառով, բայց ուժային մեթոդով անհնար է վերահսկել 2,5-3 մլն մարդու։ Պետք է, ըստ նրա, բոլոր պատասխանատուները ներողություն խնդրեն և վերականգնվի վստահությունը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը խոսել է նաև ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից, հանրաքվեի չեղարկումից, վերջին օրերին խորհրդարանում քննարկվող նախագծերի հրատապությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս