Իշխանության ներկայացուցիչները տեսախցիկներից դուրս մի բան են ասում, դիմացը՝ մեկ այլ բան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանից 24News-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է իշխանությունը դժգոհում ընդդիմության քննադատող քաղաքականությունից: «Համավարա՞կն է միայն պատճառը»,- փորձեցինք հստակեցնել:

Ի պատասխան պատգամավորը նշեց, որ իշխանության վարքագիծն, անկեղծ ասած, տարակուսելի է: «Նրանք նախ շնորհակալություն են հայտնում մեզ, որ քաղաքացիներին օգնել ենք գլուխ հանել կառավարության տրամադրած սոցիալական աջակցության ծրագրերից, բայց հետո էլ ասում են, թե ինչո՞ւ եք խանգարում: Նրանք տեսախցիկներից դուրս մի բան են ասում, տեսախցիկների դիմաց՝ մեկ այլ բան»,- նշեց պատգամավորը:

Դառնալով հարցին, թե այս օրերին իշխանությունն ու ընդդիմությունը համախմբված ուժերով պետք է պայքարեն վարակի դեմ, Սիմոնյանն ընդգծեց. «Մենք ի՞նչ կարող ենք անել, եթե իշխանությունը չի ուզում համագործակցել մեզ հետ: Այո, նույն նավի մեջ ենք, բայց նավի ղեկը իշխանության ձեռքում է»:

Մանրամասները՝ տեսանյութում։