Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Բադասյան

Ոստիկանության պարեկային ծառայության կրտսեր աշխատակիցների աշխատավարձը կկազմի 250 000-270 000 դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ արմատական բարեփոխումների շրջանակում ոստիկանության առջեւ խնդիր է դրվել նոր կադրեր ներգրավել: Նախարարը հույս հայտնեց, որ քաղաքացիները հետաքրքրություն կցուցաբերեն պարեկային ծառայության նկատմամբ: Նա հավելեց, որ մինչ այս պահը նման մարդկանց թիվը կազմում է 400:

«Երեւանում պարեկային ծառայությունում կաշխատի 700 մարդ: Հայտեր կարող են ներկայացնել միջին կրթություն ունեցող քաղաքացիները, որոնք երկրորդ փուլում նախնական քննություն կհանձնեն, ապա 5 ամիս դասընթացներ կանցնեն ոստիկանության ակադեմիայում»,-նշեց նախարարը:

Տեսանյութեր

Live

Լրահոս