ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Ազգային ժողովի դահլիճները պատրաստել են հեռավար կարգով նիստերի ու քննարկումների անցկացմանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից:
«ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի և քննարկումների»,- ասված է լուսանկարներում արված կից գրառման մեջ: