Էդմոն Մարուքյանին հարցաքննել են. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

էդմոն

«Հրապարակ» թերթը գրում է. Ազգային ժողովի իր աշխատասենյակում երեկ մի քանի ժամ քննիչները հարցաքննել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: 

Նա մեզ ասաց, որ տեւական ժամանակ է՝ ԼՀԿ գրասենյակ է զանգահարում մի անհայտ քաղաքացի, սպառնալիքներ հնչեցնում՝ պահանջելով, որ քննադատական ելույթներ չունենա:

Մարուքյանի բացատրական ջանքերն ապարդյուն են անցել, քաղաքացին շարունակել է այնքան, մինչեւ ԼՀԿ ղեկավարը դիմել է գլխավոր դատախազություն։ Այժմ քրեական գործ է հարուցվել՝ սպառնալիքի փաստով: