Աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը 6,7 միլիոն է, ակտիվ վարակակիրը 3 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

կորոնա

Հունիսի 5-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6,703,095 է, որից 393,224-ը մահացել է, 3,252,378-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,002,035 է, որից 55,458 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,924,051 վարակման դեպք, որից 110,173-ը մահացել է, 712,252-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,101,626 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (615,870 վարակակիր), երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունը (441,108 վարակակիր), չորրորդում՝ Իսպանիան 287,740 վարակակիր): ՌԴ-ում զոհերի թիվը 5,384, Բրազիլիայում՝ 34,039, Իսպանիայում՝ 27,133:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ: