Ծիծեռնակաբերդի այգում 30-ամյա երիտասարդի՝ ծառից կախված դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

դի

Հունիսի 4-ին՝ ժամը 18:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի այգում ծառից կախված տղամարդ կա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են ծառից կախված Գրիգոր Ս․-ի (ծնված 1990 թ․) դին, իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։