ՊՆ խոսնակը հյուսիսարևելյան սահմանագոտու «պատժիչ» հենակետից լուսանկարներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

1

Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հյուսիսարևելյան սահմանագոտու նոր հենակետի լուսանկարն է հրապարակել:

«Տեղը պատահական չի ընտրվել. հետախուզական, ինժեներական, մյուս ծառայությունները համապատասխան տեղազննում են անցկացրել, որոշել հենց տվյալ տեղանքում նոր դիրք հիմնելու նպատակահարմարությունը: Մի քանի տարի առաջ էլ հենց այդ տեղամասում հակառակորդը դիվերսիոն գործողություն էր իրականացրել, ինչի հետեւանքով ցավալի կորուստներ ունեցանք:

Նոր դիրքը նոր հնարավորություններ է ստեղծել: Այն բարձրադիր գոտում է, իշխող դիրք ունի ավելի արդյունավետ մարտ վարելու համար: Հակառակորդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է:

Այժմ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են: Ավելացել են նաեւ կրակային խոցման հնարավորությունները: Գործնականում այս տեղամասում հակառակորդն այլեւս չի կարող լուրջ գործողություններ ձեռնարկել, այլապես կպատժվի շատ խիստ: Հենց դրա համար էլ զորամասում տվյալ հենակետն անվանում են «պատժիչ»»,-գրել է ՊՆ խոսնակը: