Հարսանիք՝ վարակի պայմաններում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում արտակարգ ռեժիմի պայմաններում կազմակերպված հարսանիքից տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել. «Սա, կարծում եմ, մեր ընթացիկ պրոբլեմի ամենավառ արտահայտությունն է»։

Նշենք, որ տեսանյութում երևում է, որ մասնակիցները հարսանեկան անակնկալ են պատրաստել: Ոստիկանի ու ԱԱԾ ներկայացուցչի արտահագուստով պարողները գալիս են սրահ, խնդրում կատարել պարետի որոշումը, այն է՝ կես ժամում ազատել դահլիճը, ու որոշման կատարմանն սպասելիս հանկած սկսում են պարել:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--0--ԼՄ