Վերջին 1 օրում COVID-19-ից 7 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 33 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

մահ

Հունիսի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, որից 3513-ը՝ առողջացած, 183-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 65161 թեստավորում:
 
Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 596 նոր դեպք և 45 առողջացած։
 
Վերջին 1 օրում կորոնավիրուսից 7 մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի մասին հայտնում է, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին),  78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 69 է: