Վրաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել․ վարակման ընդհանուր դեպքերը 805-ն են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News         

կորոնավիրուս

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրների թիվն ընդհանուր առմամբ 805 է։ Այս մասին հայտնում է կառավարության հատուկ StopCov կայքը։

Ըստ կայքի տվյալների՝ ապաքինվել է 6 մարդ, մահացել է 15-ը։ Հիվանդանոցներում շարունակում է բուժվել 142 պացիենտ։ Ապաքինվածների ընդհանուր թիվը 650 է։  Կարանտինում այսօր 2424 քաղաքացի է, ստացիոնարում՝ 304: --0--ՄՀ