«Վաղվա թիվը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դու՜ ես». Փաշինյանը գրառում է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել անդրադառնալով հունիսի 5-ի՝ կորոնավիրուսով վարակվածների թվային վիճակագրությանը:

«Երեկ՝ 697, այսօր՝ 596։ Մտածիր վաղվա մասին։ Որովհետև «վաղվա» թիվը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դու՜ ես»,-գրել է վարչապետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11817 դեպք, որից 3513-ն առողջացել է, 183-ը՝ մահացել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 65161 թեստավորում: Վերջին 1 օրում մահացել է 7 մարդ, մահացածներն ունեցել են քրոնիկ հիվանդություններ:

--0--ԼՄ