Հանցագործ սխեմա. hաշվարկը չեն հասցնի Փաշինյանին՝ գազի սակագինը չի փոխվի. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս պահին կառավարությունում է գտնվում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման մի հաշվարկ, ըստ որի՝ գազը բնակչությանը կարելի է վաճառել խորանարդ մետրը 100 դրամով, ինչպես նաև էականորեն կարելի է նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը, ով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի եղբայրն է, և ՀԾԿՀ նախկին աշխատակից, իսկ այժմ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Գարեգին Բաղրամյանը անում են ամեն ինչ, որ այդ հաշվարկը չհասնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և չքննարկվի կառավարությունում:

Խնդիրն այն է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների ներկա հաշվարկի մեխանիզմը ներդրվել է դեռևս 2000 թ., և եթե բացահայտվի, որ այն ի սկզբանե կեղծ է և սակագների գերուռճացման նպատակ է հետապնդել, որի արդյունքում հարստացել են ինչպես պետության առաջին դեմքերը, այնպես էլ գազամատակարարման, էներգամատակարարման համակարգի պաշտոնյաները, ինչպես նաև սակագին որոշող, այսպես կոչված, անկախ հանձնաժողովի ղեկավարները, ապա սա կարող է բերել բազմաթիվ մարդկանց նկատմամբ քրեական գործերի հարուցման՝ դրանից բխող հետևանքներով:

Ըստ մեր աղբյուրի՝ քանի դեռ Բաղրամյանն ու Սողոմոնյանը նման բարձր պաշտոններ են զբաղեցնում, կոռուպցիոն բուրգի գլխին կանգնածները կարող են հանգիստ լինել, որ հանցագործ սխեման չի բացահայտվի, և սակագներն էլ կմնան անփոփոխ»:

Տեսանյութեր

Live

Լրահոս