Քաղաքացին ընկել է Փամբակ գետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

հասարակական

ԱԻՆ լրատվականից հայտնում են, որ հունիսի 5-ին, ժամը 12:47-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի մոտակա Փամբակ գետը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

--0-- ՍՊ