Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

արցախ

Հունիսի 5-ին հրավիրվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների նիստեր: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Խմբակցությունները հանդիպել են գլխավոր դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանին և քննարկել նրա թեկնածության հարցը:

Գլխավոր դատախազի պաշտոնի համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ Ազգային ժողովի քննարկմանն է առաջարկել Մհեր Աղաջանյանի թեկնածությունը:

հասարակական

Նախատեսվում են Մհեր Աղաջանյանի հետ հանդիպումներ նաև «Միասնական հայրենիք» և Արցախի «Արդարություն» խմբակցություններում:

--0-- ՍՊ