Միակը «դրսից». Դավիթ Շահնազարյանը՝ ՀՀԿ ցուցակում. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է. ««Գնալու ենք բացառապես «սևերով», պատրաստ ենք պայքարի՝ ընդհուպ մինչև ֆիասկո։ Ցուցակում բոլորը՝ սկսած առաջին համարից, պետք է լինեն նաև ռեյտինգային թեկնածուներ»,- ասաց ՀՀԿ-ականը։ ՀՀԿ-ում այս պահին քննարկում են քարոզարշավի մարտավարությունը։ Մեր տեղեկություններով՝ շաբաթ տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստ, որտեղ կքննարկվի համամասնական ցուցակի նախնական տարբերակը։

Այն վերջնական կհաստատվի նոյեմբերի 11-ին՝ ՀՀԿ համաժողովում։ Ցուցակը հիմնականում լինելու է կուսակցական, «դրսից» կլինի միայն Դավիթ Շահնազարյանը՝ առաջանցիկ տեղերում։ Համաժողովը կանեն ՀՀԿ գրասենյակում։ Լրագրողների համար այն փակ կլինի, սակայն ավարտին ասուլիս կտան։ Թեև մինչ այդ որոշում կար, որ անցկացվի ՄՀՀ-ում, առանձին սեկցիաներում էլ քննարկեն անվտանգության, տնտեսության, ԼՂ խնդրին վերաբերող հարցեր, սակայն կազմակերպչական առումով դա ժամանակատար է եղել»: