Թուրքիան վերաբացել է Նախիջևանի և Իրանի հետ սահմանային անցակետերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

աշխարհ
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիան բեռնափոխադրումների համար վերաբացել է Իրանին սահմանակից «Գյուրբուլաք» և Նախիջևանին սահմանակից «Դիլուջու» անցակետերը։ Այս լուրը ուրախացրել է բեռնատարների վարորդներին։

Երկար ժամանակ Նախիջևան անցնելու սպասումով սահմանային անցակետի մոտ հավաքված վարորդները ուրախությունից շուրջպար են բռնել։

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ բեռնատարների վարորդները թուրքական սահմանային անցակետ մուտք գործելիս պարտադիր ջերմաչափվելու են։ Առանց դիմակի վարորդների մուտքը Թուրքիա կարգելվի։

Նշենք, որ Թուրիքան կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով փետրվարի 23-ից փակել էր Իրանին սահմանակից Դուղուբեյազըթ նահանգի «Գյուրբուլաք», ապա Նախիջևանին սահմանակից Իգդիր նահանգի «Դիլուջու» անցակետերը: Այդ պատճառով անցակետերում բեռնատար մեքենաների շարասյուն էր գոյացել:

--0-- ՍՊ