«Զգո՛ւյշ էղեք, շգո՛ւյշ էղեք. վիրուսը կա». կորոնավիրուսով վարակվածի հորդորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել, որում կորոնավիրուսով վարակված քաղաքացին ներկայացնում է՝ ի՞նչ սիմպտոմներ է ունեցել, ապա նաև հորդորում հարազատներին ու հանրությանը զգույշ լինել: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է վարակման 11817 դեպք, որից 3513-ն առողջացել է, 183-ը՝ մահացել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 պացիենտ: Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 7 դեպք:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԼՄ