Ջրվեժում բախվել են 3 մեքենաներ, BMW-ն հարվածել է ծառին. կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

Երևանում, նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:00-ի սահմաններում Ջրվեժ թաղամասում՝ Թեւոսյան փողոցում, բախվել են Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի, BMW մակնիշի 69 VT 777 համարանիշի եւ Nissan March մակնիշի 35 FX 056 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգու տապօգնության հերթապահ խումբը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Աղբյուրը նշում է, որ բախման հետեւանքով BMW-ն բախվել է հաստաբուն ծառին:

Thumbnail