Հայաստանում իշխանափոխությունը ուղիղ կապ ունի ամերիկացիների հետ․ Միխեյեվը՝ «Россия-1»-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

ՌԴ քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն, Կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեյեվը  «Россия-1» հեռուստակայանի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ, անդրադառնալով Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ պատժամիջոցներին եւ ծրագրված գործողություններին, նշել է.

«Ամերիկացիները վախենում են կռվել իրանցիների հետ, բայց պատրաստվում են նրանց ճնշելու կետեր ստեղծել: Ի՞նչ է տեղի ունենում: Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել, եւ նրանք պատմում են, թե մենք ոչ մի կապ չունենք ամերիկացիների հետ: Մինչդեռ նրանք ուղիղ կապ ունեն ամերիկացիների հետ: Իսկ ինչ է ամերիկյան կառավարությունը խոստանում հայաստանյան նոր իշխանություններին՝ լուծել Արցախյան հիմնախնդիրը: Ինչպե՞ս լուծել, ասում են՝ տվեք շրջանները եւ մենք այնտեղ, ասենք, ամերիկյան զորք կմտցնենք եւ դրանով իսկ կկարողանանք ճնշել Իրանին հյուսիսից»:

Միխեևի կարծիքով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հենց այս առաջարկով էր այցելել Հայաստան. «Կարծում եմ՝ այս տարբերակը չի ստացվի, բայց այն, որ հայերին առաջարկվում է նման տարբերակ, ճշմարտություն է»,-ասել է Միխեևը: