COVID-19-ով վարակված տարեցների խնամքը հիվանդանոցից դուրս կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով COVID-19-ով վարակված տարեցների խնամքի կազմակերպմանը: 

«Պատրաստվում ենք կորոնավիրուսով հիվանդների, մասնավորապես տարեցների խնամքը հիվանդանոցից դուրս, մեկուսացված վայրում կազմակերպել»,-գրել է նախարարը և կից լուսանկարներ ու տեսանյութ տեղադրել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, չնայած Նորքի տուն-ինտերնատում պահպանվող կարանտինին, մայիսին կորոնավիրուսով էին վարակվել մի քանի աշխատակիցներ և ավելի քան 40 տարեց: Նրանց բուժումն իրականացվում էր տեղում՝ տուն-ինտերնատում:

--0—ԼՄ