Դավիթ Անանյանի ու վարչապետի միջև խնդիր չի եղել․ ՊԵԿ-ը՝ Անանյանի հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News       

կոլաժ

ՊԵԿ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Դավիթ Անանյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի եղել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՊԵԿ լրատվական ծառայությունից։

«Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ: Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանալ, քան հեռացնել ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին»,- ասել են ՊԵԿ-ից։
 
Անանյանն ազատման դիմում գրել է հունիսի 4-ին։ Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ պատճառը Արարատյան մաքսատանն արված լուսանկարներ են, որտեղ խախտվել էին հակահամաճարակային կանոնները։   --0—ՄՀ