Հայաստանում կորոնավիրուսի նմուշառման փայտիկների սղություն կա. ԱՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

նմուշ

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Հայաստանում կա նմուշառման փայտիկների սղություն:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ):

Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապես Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար:

Տեղեկացնեմ, որ առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին:

--0--ԼՄ