Համաճարակի ամենավատ օրերը մեկ-մեկուկես շաբաթից կլինեն անցյալում. բժիշկ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

հայկ.

Բժիշկ Հայկ Մանասյանը, որն աշխարհում կորոնավիրուսի տարածումից հետո հաճախ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնում է համաճարակային խնդիրներին ու վարակին առհասարակ, հուսադրող գրառում է արել՝ տեղեկացնելով, որ մեկ-մեկուկես շաբաթից վարակի լարվածությունը կսկսի թուլանալ:

«Չեք հավատա, բայց համաճարակի ամենավատ օրերը մի քանի օրից կլինեն անցյալում:

Ոչ թե համաճարակը, այլ ամենավատ ու ամենամահաբեր օրերը:

Դիմացեք ևս մեկ-մեկուկես շաբաթ:

Ընդամենը մեկ-մեկուկես շաբաթ, ու լարվածությունը կսկսի թուլանալ:

Հնարավոր է՝ այդքան էլ չտևի...»,-ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Մանասյանը

--0--ԼՄ