Անհետ կորած 12-ամյա տղայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

Վանաձորում անհետ կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները նոյեմբերի 8-ի առավոտյան վերսկսվել են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը:

«Վաղ առավոտից որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: ԱԻՆ-ից միացել է 16 հոգանոց օպերատիվ խումբ: Աշխատանքներին միացել են նաև կամավորներ»,- ասել է մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: 2006 թվականի ծնված երեխան նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, տնից է դուրս է եկել, գտնվելու վայրն անհայտ է: Երեխան ունի աուտիզմ: Երեխայի հարազատները հայտնել են, որ Արթուրի հագին եղել են հողաթափեր, ջինսե տաբատ, կարմիր ժակետ։ Չի վախենում մթից, կենդանիներից, վախենում է ջրից , ջրային տարածքներից, սիրում է խանութներից սիրելի ապրանք վերցնել։ Երեխան չի խոսում, հրահանգներ կատարում է, կարելի է ձեռքը բռնել ու քայլել դեպի ոստիկանություն կամ տեսնելու դեպքում անմիջապես զանգահարել 911։