Խաչատուրովը նոյեմբերի 4-ից երկրում է․ մեկնել էր Վրաստան՝ ծնողների շիրիմին այցի․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 4-ից Հայաստանում է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Նոյեմբերի 2-ի երեկոյան, երբ հրապարակվեց պաշտոնից ազատելու որոշումը, Յուրի Խաչատուրովը կատարեց գործընթացի հետ կապված փաստաթղթային  և պարտականությունների հանձնումը, այնուհետև մեկնեց Վրաստան՝ այցելելու ծնողների  շիրիմներին, իսկ նոյեմբերի 4-ին վերադարձավ Հայաստան»,– ասել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր․ «․․․թեև դեռ Հայաստանի կողմից առաջադրվելիք նոր թեկնածուի ու, ընդհանրապես, Հայաստանի` ՀԱՊԿ-ում նախագահելու հարցը դեռ մնում է օդից կախված, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երեկ երեկոյան Յու. Խաչատուրովը վերադարձել է Հայաստան»: