ՔՊ-ն արտահերթին կմասնակցի դաշինքով՝ «Առաքելություն» կուսակցության հետ․ Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցի «Առաքելություն» կուսակցության հետ դաշինքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Դաշինքում այլ կուսակցություններ չեն լինելու: Կարող են լինել մարդիկ տարբեր կուսակցություններից, որ կընդգրկվեն ցուցակում, բայց այլ կուսակցություն չի լինելու»,- ասել է Աղազարյանը:

Հարցին՝ դաշինքի ցուցակում անակնկալներ լինելո՞ւ են, պատգամավորն ասել է, որ հետաքրքիր լուծումների կլինեն, բայց սենսացիոն որևէ բան չի լինի:

Հովիկ Աղազարյանն անդրադարձավ նաև մամուլում շրջանառվող լուրերին, թե ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ՔՊ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նախկին ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի որդին: Աղազարյանն ընդգծել է, որ նախընտրական ցուցակների շուրջ քննարկումները դեռ չեն ավարտել:

«Մենք երեկ երկար քննարկում ենք ունեցել, քննարկումները դեռ չեն ավարտվել, բայց ես չեմ լսել, որ նման բան կա: Երեկվա քննարկումներին ՀՀԿ-ական պատգամավորներից ոչ մեկի մասին խոսք չգնաց: Խոսք է գնացել ազգային փոքրամասնությունների մասին, ովքեր ներառված են լինելու մեր ցուցակում»,- ասել է պատգամավորը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս