Արցախի պողոտայի շենքերից մեկի պատշգամբում հեռուստացույց, էլեկտրական մսաղաց է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

հրդեհ

Հունիսի 5-ին՝ ժամը 17:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 12 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի պատշգամբում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։01-ին, մարվել՝ 18։08-ին։ Պատշգամբում այրվել են հեռուստացույց, էլեկտրական մսաղաց, պատուհանագոգ և համակարգիչ։ 

--0--ԼՄ