CNN-ի լրագրողին արգելվել է Սպիտակ տուն մտնել․ պատճառը Թրամփի և լրագրողի լեզվակռիվն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

CNN հեռուստաալիքի առաջատար լրագրողներից մեկը՝ Ջիմ Ակոստան, զրկվել է Սպիտակ տուն, մուտք գործելու իրավունքից: Պատճառը նախագահ Դոնալդ Թրամփի հետ թեժ լեզվակռիվն է:

The Guardian-ը տեղեկացնում է, ոչ միջադեպը տեղի է ունեցել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների վերաբերյալ Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ: Ննախագահը հրաժարվել է պատասխանել Ակոստայի հարցին՝ պահանջելով, որ տեղը նստի ու բարձրախոսը փոխանցի մյուս լրագրողին: Սակայն CNN-ի ներկայացուցիչը համառել է՝ թույլ չտալով Սպիտակ տան աշխատակցուհուն իր ձեռքից վերցնել բարձրախոսը: Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսն Ակոստային մեղադրել է «ձեռքը Սպիտակ տան աշխատակցուհու վրա դնելու» համար:

«Հենց նոր Գաղտնի ծառայության աշխատակիցն ինձ տեղեկացրեց, որ իմ մուտքը Սպիտակ տուն արգելված է»,-թվիթերյան էջում գրել է Ակոստան, ապա հրապարակել տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես է աշխատակիցը ձեռքից վերցնում անցաթուղթը:

Ավելի ուշ Ակոստան CNN-ի եթերից հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունը փորձում են լռեցնել իրեն ու CNN-ին։ Վերջինս Թրամփի ու նրա վարչակազմի ամենասուր քննադատներից է: