Չգիտեմ՝ որքանով եմ արդյունավետ աշխատել և աշխատում, բայց մի բան հստակ է՝ սիրում եմ իմ լիճը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News

գնել

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում Սևանա լճից լուսանկար է հրապարակել և կից գրառում արել․

«Ես երկու մասնագիտություն ունեմ՝ աշխարհագետի և բնապահպանի։

Մայիսի 29֊ը աշխարհագետի օրն է և երկու տարի առաջ, այդ օրը նշանակվեցի բնապահպանության նախարարի տեղակալ։

Այսօր շրջակա միջավայրի պահպանության կամ ինչպես Հայաստանում է ընդունված՝ ԲՆԱՊԱՀՊԱՆԻ օրն է։

Այսօր ես զբաղված եմ տարածքային կառավարմամբ, ինչը բնորոշ է աշխարհագետին, միևնույն ժամանակ ղեկավարում եմ մի մարզ, որի ՍՐՏՈՒՄ է Հայաստանի գանձը՝ Սևանա լիճը։

Ցավոք սրտի Հայաստանի ամենամեծ բնապահպանական խնդիրները այստեղ են։
Չգիտեմ, որպես բնապահպանության նախարարի տեղակալ և որպես Գեղարքունիքի մարզպետ, որքանով եմ արդյունավետ աշխատել կամ աշխատում, բայց մի բան հստակ է՝ սիրում եմ իմ լիճն ու իմ մարզի բնակիչներին։

Շնորհավոր ԲՆԱՊԱՀՊԱՆԻ օրը...

Սևանը ունի բոլորիս կարիքը...

Սիրենք և պահպանենք բնությունը...»։

--0--ԼՄ