Աշխարհում ակտիվ վարակակիր է 3 մլն մարդ, որի 2 %-ը՝ մոտ 53 000-ը, ծայրահեղ ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News

կորոնավիրուս

Հունիսի 6-ի՝ ժամը 10:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6,851,720 է, որից 398,260-ը մահացել է, 3,351,419-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,048,423 է, որից 53,618 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,965,912 վարակման դեպք, որից 111,394-ը մահացել է, 738,729-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,115,789 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (646,006 վարակակիր), երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունը (449,834 վարակակիր), չորրորդում՝ Իսպանիան 288,058 վարակակիր): ՌԴ-ում զոհերի թիվը 5,528, Բրազիլիայում՝ 35,047, Իսպանիայում՝ 27,134:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--0--ԼՄ