Լևոն Արոնյանը մեկնարկում է Clutch Chess International-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News       

Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է 2020 Clutch Chess International առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացի Արոնյանից մրցաշարին մասնակցում են աշխարհի չեմպիոնՄագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, Ալեքսանդր Գրիշչուկը, ՖաբիանուԿարուանան, Ուեսլի Սոն:

Մրցաշարը բաղկացած է 12 տուրից: Արագ շախմատի այս մրցաշարը կմեկնարկի հունիսի 6-ին ևկեզրափակվի հունիսի 14-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:  --0—ՄՀ